Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանում հրապարակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկը |hetq.am|

Իրանում հրապարակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկը |hetq.am|

hetq.am: Իրանում մեկնարկել է նախագահի պաշտոնի համար պայքարը։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նախագահի թեկնածուների պաշտոնական ցանկը։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, թեկնածություն էր առաջադրել 592 մարդ, սակայն հաստատվել է միայն 7-ի թեկնածությունը: Պաշտոնական թեկնածուների թվում են Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմատին։ Բացի այդ, Իրանում նախագահական ընտրություններին կմասնակցեն նաև Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Իրանի մեջլիսի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիրեզա Զաքանին և խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Քազիզադե-Հաշեմին։ Թերևս զարմանալի է այն հանգամանքը, որ պաշտոնական ցուցակում չի հայտնվել մեջլիսի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նա կարող էր ամենացանկալի թեկնածուն լինել ինչպես ռեֆորմիստների, այնպես էլ պահպանողական խմբակցության համար։ Հիմա, այս երկու ուժերը ստիպված կլինեն համախմբվել մեկ այլ թեկնածուի շուրջ։ Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին։ Լուսանկարները՝ Reuters գործակալության
21:20 - 25 մայիսի, 2021
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախանշված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում՝ փոխանցում է Irna գործակալությունը: Այսօր Բաքվում կայացել է Զարիֆի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Կողմերի միջև խորհրդակցություններ ու մտքերի փոխանակում են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային վերջին զարգացումների ամենակարևոր խնդիրների մասին: Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Գործակալությունը նշում է, որ Իրանի արտգործնախարարի այցն Ադրբեջան և Հայաստան կարող է դիտվել որպես Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը միտված՝ Թեհրանի դիվանագիտական ջանքերի մի մաս:
12:48 - 25 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա  փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։
12:13 - 25 մայիսի, 2021
Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար․ իրանցի նախարար |tert.am|

Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար․ իրանցի նախարար |tert.am|

tert.am: Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար:ԻՆչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը, այս մասին Էսլամին հայտարարել է Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում երկուշաբթի՝ Հայաստան կատարելիք իր ուղևորությունից առաջ:Էսլամին, անդրադառնալով Հայաստան իր այցին, ասել է. «Ըստ նախատեսված ծրագրի, այս այցի ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ»:Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որը կքննարկվի Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև այս այցի ընթացքում, ասել է նա`ավելացնելով, որ այս այցը դրական ազդեցություն կունենա նաև մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտների վրա:
20:20 - 24 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման նախադրյալները

Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման նախադրյալները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին: Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է: Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: 
19:36 - 24 մայիսի, 2021
Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
10:14 - 24 մայիսի, 2021
ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հերքում է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հերքում է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Իրանում իբր հայ զինվորների գտնվելու մասին լուրերին՝ կրկին հերքելով այդ տեղեկությունները: «Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ: Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»: Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
17:59 - 23 մայիսի, 2021
Իրանը պատրաստ է կոշտ դիմակայություն ցույց տալու ցանկացած սպառնալիքի՝ ուղղված երկրի ազգային շահերի և տարածքային ամբողջականության դեմ. ԻԻՀ ԶՈւ շտաբի պետ
 |tert.am|

Իրանը պատրաստ է կոշտ դիմակայություն ցույց տալու ցանկացած սպառնալիքի՝ ուղղված երկրի ազգային շահերի և տարածքային ամբողջականության դեմ. ԻԻՀ ԶՈւ շտաբի պետ |tert.am|

tert.am: Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին կարևորել է ռազմական պատրաստվածությունը՝ ցանկացած սպառնալիքի դիմագրավելու և երկրի ազգային շահերը պաշտպանելու հարցում՝ օգտագործելով շարունակաբար աճող պաշտպանական հնարավորությունները:Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Բաքերին նման հայտարարությամբ հանդես է եկել կիրակի՝ ելկույթ ունենալով Իրանի հարավարևելյան Խորամշահր քաղաքի՝ իրաքյան շրջափակումից ազատագրման տարեդարձի առթիվ: Քաղաքն իրաքյան բանակի վերահսկողության տակ է գտնվել 1980-ականներին՝ Սադդամ Հուսեյնի օրոք:«Իրանական Զինված ուժերը պահպանում է հետախուզության գերակայությունը և ամբողջությամբ պատրաստ է կոշտ և համարձակ դիմակայություն ցույց տալու երկրի անկախության, տարածքային ամբողջականության և ազգային շահերի դեմ ցանկացած սպառնալիքի»,- հավելել է գեներալը:  
17:00 - 23 մայիսի, 2021
Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կարող են ավարտվել արդեն հունիսին |tert.am|

Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կարող են ավարտվել արդեն հունիսին |tert.am|

tert.am: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կարող են ավարտվել հունիսի սկզբին, գրում է kommersant.ru-ն:«Հունիսի սկիզբը միանգամայան իրատեսական ժամկետ է: Մենք հստակ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և բանակցություններում մենք վաղուց հատել ենք հասարակածը: Եվ զգացողությունն այն է, որ սա վերջին փուլն է, որը կսկսվի հաջորդ շաբաթ: Հուսով եմ, որ այդպես կլինի»,-ասել է պաշտոնյան:Միևնույն ժամանակ, ըստ Միխայիլ Ուլյանովի, բանակցություններում «ըստ էության» դեռ չեն սկսել անդրադառնալ «ով ինչ և երբ պետք է անի» հարցերին:«Իրանցիների պաշտոնական դիրքորոշումը, որը սահմանվել է ամենաբարձր մակարդակում, այն է, որ նախ ամերիկացիներն անում են ամեն ինչ, ապա իրանցիները ստուգում են, թե արդյոք նրանք ամեն ինչ արել են, իսկ հետո անում են այն ամենը, ինչ նրանցից պահանջվում է: Ճիշտն ասած, անձամբ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման սխեման կարող է աշխատել», - ասել է Միխայիլ Ուլյանովը` մանրամասնելով, որ ամերիկացիները դժվար թե հաձայնեն ամբողջ ճանապարահը միայնակ անցնել և վերջում սպասել, թե երբ Իրանը կկատարի աշխատանքի իր մասը: Շարունակությունը՝ tert.am-ում։
18:04 - 22 մայիսի, 2021
Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|

Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:  «Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով: Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաեւ աշխատանք Է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում: Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաեւշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:26 - 20 մայիսի, 2021
ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|

ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|

tert.am: ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն նամակ է ուղարկել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նրան հայտնելով Պաղեստինում իսրայելական կողմի իրականացրած ոճրագործությունների մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։ Հանիեն նկարագրել է իսրայելցիների բռնությունները Երուսաղեմում, Շեյխ Ժառռա թաղամասում, Ալ Աքսա մզկիթի մերձակայքում և Գազայում և նշել, որ իսրայելական բռնությունների ֆոնին լայն կապեր են հաստատել տարբեր կուսակցությունների հետ և խնդրել կանխել Իսրայելի հանցագործությունների և աղետաբեր նպատակների առաջխաղացումը: Նա նաև նախազգուշացրել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության կողմից: Հանիեն նշել է, որ իսրայելական կողմը Գազայի ժողովրդի նկատմամբ ամենաբարբարոսական հանցագործություններն է իրականացնում։ «Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մոբիլիզացնել իսլամական, արաբական և միջազգային դիրքորոշումները՝ սիոնիստ թշնամուն ստիպելու դադարեցնել Գազայի պաշարված ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Երուսաղեմի և դրա բնակչության, ինչպես նաև Ալ Աքսա մզկիթի և ներսում գտնվող պաղեստինցի հավատացյալների նկատմամբ ագրեսիան»,- գրված է Հանիեի նամակում։ Սա վերջին տասն օրվա ընթացքում Հանիեի երկրորդ նամակն է՝ ուղղված Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին։ Նա հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացրել առկա իրավիճակի մասին և Իրանի աջակցությունը խնդրել։ Ի պատասխան, Զարիֆը հայտնել է Իրանի աջակցությունը և տեղեկացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իր խորհրդակցությունների մասին: «Իսլամական համագործակցության կազմակերպության» առցանց համաժողովի ընթացքում Զարիֆն ասել է, որ Գազայում անմեղ մարդիկ են տուժում և ոչնչացվում են բնակելի տարածքներն ու ենթակառուցվածքները՝ առաջ բերելով մարդու իրավունքների, հումանիտար և միջազգային իրավունքի բացահայտ և համակարգված խախտումներ։ Նա նշել է, որ Իսրայելը միայն հարկադրանքի լեզուն է հասկանում։ «Պետք չէ մոռանալ, որ Պաղեստինը ոչ միայն արաբական կամ իսլամական խնդիր է, այլև միջազգային երկընտրանք: Միջազգային հանրությունը պարտավոր է խստագույնս դատապարտել իսրայելական ռեժիմին և ստիպել նրան դադարեցնել Գազայի ավերումն ու պաշարումը», - շեշտել է Զարիֆը։ Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
10:52 - 19 մայիսի, 2021