Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|
17:26 - 20 մայիսի, 2021

Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը: 

«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»:

Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաեւ աշխատանք Է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում:

Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաեւշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել