Իրանում հրապարակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկը |hetq.am|
21:20 - 25 մայիսի, 2021

Իրանում հրապարակվել է նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկը |hetq.am|

hetq.am: Իրանում մեկնարկել է նախագահի պաշտոնի համար պայքարը։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նախագահի թեկնածուների պաշտոնական ցանկը։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, թեկնածություն էր առաջադրել 592 մարդ, սակայն հաստատվել է միայն 7-ի թեկնածությունը:

Պաշտոնական թեկնածուների թվում են Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմատին։ Բացի այդ, Իրանում նախագահական ընտրություններին կմասնակցեն նաև Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Իրանի մեջլիսի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիրեզա Զաքանին և խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Քազիզադե-Հաշեմին։

Թերևս զարմանալի է այն հանգամանքը, որ պաշտոնական ցուցակում չի հայտնվել մեջլիսի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նա կարող էր ամենացանկալի թեկնածուն լինել ինչպես ռեֆորմիստների, այնպես էլ պահպանողական խմբակցության համար։ Հիմա, այս երկու ուժերը ստիպված կլինեն համախմբվել մեկ այլ թեկնածուի շուրջ։

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին։

Լուսանկարները՝ Reuters գործակալության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել