Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 590 թեկնածուից հաստատվել է 7-ի դիմումը |tert.am|
16:03 - 25 մայիսի, 2021

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 590 թեկնածուից հաստատվել է 7-ի դիմումը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հաստատվել են հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների անուները, հայտնում է Associated Press-ը և հավելում, որ 590 դիմումից ընդունվել է 7-ը։

Չհաստատված թեկնածուների թվում է խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում համարվում է գործող նախագահ Հասան Ռոհանիի դաշնակիցը։ Լարիջանին կարծես հասկացրել է, որ որոշման դեմ չի պայքարելու։ Չհաստատված թեկնածուների թվում են նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ու գործող փոխնախագահ Էշաք Ջահանգարին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել