Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|
12:48 - 25 մայիսի, 2021

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախանշված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում՝ փոխանցում է Irna գործակալությունը:

Այսօր Բաքվում կայացել է Զարիֆի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Կողմերի միջև խորհրդակցություններ ու մտքերի փոխանակում են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային վերջին զարգացումների ամենակարևոր խնդիրների մասին:

Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Գործակալությունը նշում է, որ Իրանի արտգործնախարարի այցն Ադրբեջան և Հայաստան կարող է դիտվել որպես Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը միտված՝ Թեհրանի դիվանագիտական ջանքերի մի մաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել