Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։ Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։  «Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․ «Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։  Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։  «Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։  «Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Այսօր 12:23
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
 |azatutyun.am|

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։ Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։ ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։
17:45 - 26 ապրիլի, 2024
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
 |factor.am|

Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ Նա նշել է, որ հավատում են այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին։
15:09 - 26 ապրիլի, 2024
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
 |factor.am|

Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բողոք է հայտնել նախօրեին Եվրախորհրդարանի կողմից քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ։ «Միլլի Մեջլիսն ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցի վերաբերյալ ոչ օբյեկտիվ բանաձևի ընդունումը դիտարկում է որպես մեր երկրի դեմ ուղղված կանխակալ քաղաքական ակցիա և կտրականապես մերժում է ստի և ոչ հավաստի տեղեկատվության վրա հիմնված անհիմն մեղադրանքները»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Եվրախորհրադարանը «գործիք է դարձել Ադրբեջանի դեմ թշնամական ու զրպարտչական արշավ իրականացնող ուժերի ձեռքում և պատահական չէ, որ 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանը տարբեր պատրվակներով ընդունել է 8 հակաադրբեջանական բանաձև»։ Բացի այդ, Մեջլիսը կառույցին մեղադրել է Հարավային Կովկասում, իբր, խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։ «Այս ամենը վկայում է վերջին շրջանում կազմակերպությունում ադրբեջանատյաց, թուրքատյաց և իսլամատյաց տրամադրությունների է՛լ ավելի ուժեղացման մասին։ Մյուս կողմից՝ նշված բանաձևը պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններ իրականացնող Եվրախորհրդարանի պատգամավորների դրդմամբ, ինչը պատկերացում է ստեղծում հայկական լոբբիի ազդեցության մասշտաբի և նրան սատարող ուժերի մասին։ Կեղտոտ քաղաքական նպատակներին հասնելու համար բանաձևի հեղինակները պատրաստ են նույնիսկ խաթարել Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցությունը և ընդհանրապես վտանգել նրա քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ»,- ասվում է Մեջլիսի հայտարարությունում։ «Մեջլիսը կոչ է անում Եվրախորհրդարանին՝ հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք ստվեր են գցում մեր երկրում ժողովրդավարության կառուցման ոլորտում տարվող աշխատանքների վրա, օբյեկտիվ դիրքորոշում որդեգրել մեր երկրին առնչվող հարցերում, այլ ոչ թե միակողմանի դիրքորոշում ընդունել՝ հիմնված քաղաքական դատողությունների վրա։ Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել Ադրբեջանին շեղվել ժողովրդավարական զարգացման ուղուց»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը ձայների 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:18 - 26 ապրիլի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:   Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
18:09 - 25 ապրիլի, 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
 |armenpress.am|

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը հորդորում է Բաքվին և Երևանին հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 25-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մշակութային կոթողները պարբերաբար վանդալիզմի ենթարկելու նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների, հոգեւոր արժեքների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին ու Երեւանին թեման դարձնել երկկողմ բանակցությունների առարկա։ Մեր կողմից պատրաստ ենք այդ առումով ունենալ գործուն աջակցություն»,- ասել է Զախարովան:
15:48 - 25 ապրիլի, 2024
Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի՝ «բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով» կարգավորմանը։  «Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
15:18 - 25 ապրիլի, 2024
Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել։   Ըստ Իլհամ Ալիևի՝ երկու կողմերն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ․) կառուցողական մոտեցում ունեն այս հարցում և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ապա հնարավոր կլինի շատ ավելի արագ առաջ շարժվել։ Նա նաեւ նշել է, որ «4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու առաջարկը Ադրբեջանինն է եղել»։ Հիշեցնենք,  որ օրեր առաջ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։ Ապրիլի 19-ից սահմանամերձ գյուղերի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ սահմանազատման որոշման դեմ։     
12:19 - 25 ապրիլի, 2024
Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկխոսության մասին։ Ալիևը կարծիք է հայտնել, որ խաղաղ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց գրանցելու մեծ հավանականություն կա։ Բանակցությունների մեկնարկի սկզբնական փուլին անդրադառնալով՝ նա հիշեցրել է, թե խաղաղ գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, սակայն Հայաստանը չի արձագանքել։ Ավելի ուշ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, և բանակցությունները սկսվել են հենց այդ սկզբունքների հիման վրա։  Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը»։  «Սա էր հիմնական պատճառը, որ չկարողացանք առաջընթաց գրանցել։ Նրանք (հայկական կողմը-խմբ․) պնդում էին, որ այդ դրույթը ներառվի, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի էր, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ըստ Ալիևի՝ դա տևեց մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը)։ Ալիևը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցավ իր հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին, և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։  Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերականգնումից հետո (Արցախի օկուպացիայից և արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը ևՂարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում»։   Ադրբեջանի նախագահի խոսքով՝ 30 տարի հնարավոր չի եղել համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել, բայց հիմա այն կա և երկու կողմերն էլ ունեն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամք։ 
11:03 - 25 ապրիլի, 2024