Ադրբեջանի նախագահ Ալիևը Բեռլինում է |azatutyun.am|
09:34 - 26 ապրիլի, 2024

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բեռլինում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ժամանել է Գերմանիա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կմասնակցի Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։

Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով է Բեռլինում։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հաղորդել էր, որ ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել