tert.am: Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին կարևորել է ռազմական պատրաստվածությունը՝ ցանկացած սպառնալիքի դիմագրավելու և երկրի ազգային շահերը պաշտպանելու հարցում՝ օգտագործելով շարունակաբար աճող պաշտպանական հնարավորությունները:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Բաքերին նման հայտարարությամբ հանդես է եկել կիրակի՝ ելկույթ ունենալով Իրանի հարավարևելյան Խորամշահր քաղաքի՝ իրաքյան շրջափակումից ազատագրման տարեդարձի առթիվ: Քաղաքն իրաքյան բանակի վերահսկողության տակ է գտնվել 1980-ականներին՝ Սադդամ Հուսեյնի օրոք:
«Իրանական Զինված ուժերը պահպանում է հետախուզության գերակայությունը և ամբողջությամբ պատրաստ է կոշտ և համարձակ դիմակայություն ցույց տալու երկրի անկախության, տարածքային ամբողջականության և ազգային շահերի դեմ ցանկացած սպառնալիքի»,- հավելել է գեներալը:
comment.count (0)