Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար․ իրանցի նախարար |tert.am|
20:20 - 24 մայիսի, 2021

Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար․ իրանցի նախարար |tert.am|

tert.am: Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար:

ԻՆչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը, այս մասին Էսլամին հայտարարել է Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում երկուշաբթի՝ Հայաստան կատարելիք իր ուղևորությունից առաջ:

Էսլամին, անդրադառնալով Հայաստան իր այցին, ասել է. «Ըստ նախատեսված ծրագրի, այս այցի ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ»:

Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որը կքննարկվի Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև այս այցի ընթացքում, ասել է նա`ավելացնելով, որ այս այցը դրական ազդեցություն կունենա նաև մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել