Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կարող են ավարտվել արդեն հունիսին |tert.am|
18:04 - 22 մայիսի, 2021

Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կարող են ավարտվել արդեն հունիսին |tert.am|

tert.am: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կարող են ավարտվել հունիսի սկզբին, գրում է kommersant.ru-ն:

«Հունիսի սկիզբը միանգամայան իրատեսական ժամկետ է: Մենք հստակ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և բանակցություններում մենք վաղուց հատել ենք հասարակածը: Եվ զգացողությունն այն է, որ սա վերջին փուլն է, որը կսկսվի հաջորդ շաբաթ: Հուսով եմ, որ այդպես կլինի»,-ասել է պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, ըստ Միխայիլ Ուլյանովի, բանակցություններում «ըստ էության» դեռ չեն սկսել անդրադառնալ «ով ինչ և երբ պետք է անի» հարցերին:

«Իրանցիների պաշտոնական դիրքորոշումը, որը սահմանվել է ամենաբարձր մակարդակում, այն է, որ նախ ամերիկացիներն անում են ամեն ինչ, ապա իրանցիները ստուգում են, թե արդյոք նրանք ամեն ինչ արել են, իսկ հետո անում են այն ամենը, ինչ նրանցից պահանջվում է: Ճիշտն ասած, անձամբ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման սխեման կարող է աշխատել», - ասել է Միխայիլ Ուլյանովը` մանրամասնելով, որ ամերիկացիները դժվար թե հաձայնեն ամբողջ ճանապարահը միայնակ անցնել և վերջում սպասել, թե երբ Իրանը կկատարի աշխատանքի իր մասը:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել