Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Վստահ եմ, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հաջող կլինի․ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ
 |armenpress.am|

Վստահ եմ, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հաջող կլինի․ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությունը ռազմական ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար։ «Լինելով ռազմական կցորդ՝ իմ առաջնային նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև ռազմական ոլորտում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մշակութային ընդհանրություն ունեն։ Պատմության ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը շատ դժվարությունների միջով են անցել։ Երկու երկրներն էլ կարողացել են այդ դժվարություններից դուրս գալ։ Եվ այդ ամենը հիմք էր, որպեսզի զարգացնենք համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Իհարկե, կան շատ աշխատանքներ անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում ևս կարող ենք համագործակցել։ Այդ համագործակցության ոլորտները զարգացման մեծ ներուժ ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հայ-չինական հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանան»,- ընդգծեց Ցյանը։ Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարությանը կից միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ ռազմական կցորդն ընդգծեց, որ այցն անձամբ ինքն է կազմակերպել, որպեսզի ավելի ամրապնդվի համագործակցությունը։ «Պատվիրակությունը, որը այցելել էր Հայաստան, շատ գոհ էր հանդիպումների արդյունքներից։ Վստահ եմ, որ ռազմական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև հաջող կլինի։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- եզրափակեց Ցյանը։
20:57 - 17 օգոստոսի, 2023
Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով |armenpress.am|

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ  կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։ «Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ  երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։
00:46 - 17 օգոստոսի, 2023
Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար
 |armenpress.am|

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար |armenpress.am|

armenpress.am: Չինական «Չանչժեն-2C» կրող հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Հուանցզին Ցզյանցայ-2-06» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի և արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման համար։ Այս մասին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):  «Հրթիռի արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 06:53-ին Տայյուան ​​տիեզերակայանի մեկնարկային հարթակից։ Այն մտել է նախատեսված ուղեծիր», - նշված է հաղորդագրությունում։ Ուղեծիր դուրս բերված սարքը զինված է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս բարձր լուծաչափով նկարահանումներ անել բոլոր եղանակային պայմաններում: Իր հերթին «Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակով ստացված լուսանկարները կօգտագործվեն Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ բնական աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից` շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների հետախուզման և անտառամշակման բնագավառներում:
12:52 - 09 օգոստոսի, 2023
Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի  Դատոն քաղաքում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:   Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։  Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը:  Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։  
16:43 - 08 օգոստոսի, 2023
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՉԺՀ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակության հետ քննարկել է գործակցության հեռանկարը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՉԺՀ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակության հետ քննարկել է գործակցության հեռանկարը

Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:
15:34 - 27 հուլիսի, 2023
Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում

 |factor.am|

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում |factor.am|

factor.am: Չինական հինգ ռազմանավ հուլիսի 15-ի առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Ճապոնական ծով՝ մասնակցելու Ռուսաստանի հետ «Հյուսիս։ Փոխգործակցություն-2023» համատեղ զորավարժություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Այս վարժանքները նշանավորում են Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո և տեղի են ունենում այն ժամանակ, երբ Պեկինը շարունակում է մերժել ԱՄՆ կոչերը՝ վերականգնելու երկու երկրների միջև ռազմական շփումները, գրում է Reuters-ը: Չինական Global Times-ը հայտնում է, որ զորավարժություններին ռուսական կողմից կմասնակցեն ինչպես ռազմածովային, այնպես էլ ռազմաօդային ուժերը։ Չինաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ վարժանքների թեման է «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովումը»։
11:51 - 17 հուլիսի, 2023
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում |armenpress.am|

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին, հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը: «Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»: Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
12:32 - 15 հուլիսի, 2023
Հարձակվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի վրա. զոհերի թվում երեխաներ կան
 |armeniasputnik.am|

Հարձակվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի վրա. զոհերի թվում երեխաներ կան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Չինաստանի Գուանդուն նահանգի մանկապարտեզներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որը 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կայցզյանի հասարակական անվտանգության բաժնին։ Ավելի վաղ Չինաստանի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ այսօր` տեղական ժամանակով 7.40–ի սահմաններում (Երևանի ժամանակով` 3:40) Գուանդուն նահանգի Լյանցզյան գավառում Ու ազգանունով 25-ամյա տղամարդը մարդկանց առողջությանը դիտավորյալ վնաս է հասցրել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, մեկը` վնասվածքներ ստացել։ Անվտանգության բաժնի պարզաբանմամբ` միջադեպի ականատեսները հայտնել են, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա։ Մուտքի մոտ մեկ երեխա և երկու մեծահասակ են վիրավորվել։ Չինաստանի հեռուստատեսությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով մահացել է մանկապարտեզի դասվարներից մեկը, ինչպես նաև երկու ծնող և երեք երեխա։
10:18 - 10 հուլիսի, 2023
Չինաստանում ռեստորանի ողբերգական պայթյունի գործով ձերբակալվել են սեփականատերերը և աշխատողները |armenpress.am|

Չինաստանում ռեստորանի ողբերգական պայթյունի գործով ձերբակալվել են սեփականատերերը և աշխատողները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի հյուսիսում գտնվող Ինչուան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 9 քաղաքացու՝ ռեստորանի սեփականատերերին և աշխատողներին, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Նինսյա Հուեյի Ինքնավար Շրջանի կուսակցական կոմիտեն։ Կուսակցական կոմիտեի տվյալներով ձերբակալվածների բոլոր ակտիվները սառեցված են։ Միջադեպի պատճառով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության հսկողությունը երկրի առանցքային օբյեկտներում։ Իշխանությունները սկսել են պատահարի հանգամանքների և պատճառների հետաքննություն։ Ինչպես տեղեկացրել է Xinhua գործակալությունը, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Պեկինի ժամանակով 20:40-ին (Երևանի ժամանակով 16:40-ին): Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել զոհերի ինքնությունը։ Պատահարի վայրի մոտ ապրող բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում:
12:16 - 22 հունիսի, 2023
ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին
 |tert.am|

ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին |tert.am|

tert.am: Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի»և չի ցանկանում փոխել չինական համակարգը։ Բլինկենը հունիսի 18-19-ը Չինաստան կատարած այցի ընթացքում արդեն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։ Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է ամերիկացի քաղաքական գործչի այցը։ Պեկինն այս քայլը մեկնաբանել է որպես Վաշինգտոնի աջակցությունը թայվանական անջատողականությանը և անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։
15:05 - 19 հունիսի, 2023