Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի ռեստորաններից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր
 |shantnews.am|
10:24 - 22 հունիսի, 2023

Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի ռեստորաններից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր |shantnews.am|

shantnews.am: Առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել է Չինաստանի հյուսիսում գտնվող Նինսյա Հույ ինքնավար շրջանի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել, հինգշաբթի հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Յինչուան քաղաքի փողոցներից մեկում չորեքշաբթի տեղական ժամանակով 20:40-ին: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Դեպքի վայրում են ոստիկանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել