Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար
 |armenpress.am|
12:52 - 09 օգոստոսի, 2023

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար |armenpress.am|

armenpress.am: Չինական «Չանչժեն-2C» կրող հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Հուանցզին Ցզյանցայ-2-06» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի և արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման համար։ Այս մասին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): 

«Հրթիռի արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 06:53-ին Տայյուան ​​տիեզերակայանի մեկնարկային հարթակից։ Այն մտել է նախատեսված ուղեծիր», - նշված է հաղորդագրությունում։

Ուղեծիր դուրս բերված սարքը զինված է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս բարձր լուծաչափով նկարահանումներ անել բոլոր եղանակային պայմաններում:

Իր հերթին «Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակով ստացված լուսանկարները կօգտագործվեն Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ բնական աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից` շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների հետախուզման և անտառամշակման բնագավառներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել