ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին
 |tert.am|
15:05 - 19 հունիսի, 2023

ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին |tert.am|

tert.am: Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի»և չի ցանկանում փոխել չինական համակարգը։

Բլինկենը հունիսի 18-19-ը Չինաստան կատարած այցի ընթացքում արդեն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։

Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է ամերիկացի քաղաքական գործչի այցը։ Պեկինն այս քայլը մեկնաբանել է որպես Վաշինգտոնի աջակցությունը թայվանական անջատողականությանը և անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել