Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում |armenpress.am|
12:32 - 15 հուլիսի, 2023

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին, հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»:

Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել