Հարձակվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի վրա. զոհերի թվում երեխաներ կան
 |armeniasputnik.am|
10:18 - 10 հուլիսի, 2023

Հարձակվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի վրա. զոհերի թվում երեխաներ կան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Չինաստանի Գուանդուն նահանգի մանկապարտեզներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որը 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կայցզյանի հասարակական անվտանգության բաժնին։

Ավելի վաղ Չինաստանի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ այսօր` տեղական ժամանակով 7.40–ի սահմաններում (Երևանի ժամանակով` 3:40) Գուանդուն նահանգի Լյանցզյան գավառում Ու ազգանունով 25-ամյա տղամարդը մարդկանց առողջությանը դիտավորյալ վնաս է հասցրել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, մեկը` վնասվածքներ ստացել։

Անվտանգության բաժնի պարզաբանմամբ` միջադեպի ականատեսները հայտնել են, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա։ Մուտքի մոտ մեկ երեխա և երկու մեծահասակ են վիրավորվել։

Չինաստանի հեռուստատեսությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով մահացել է մանկապարտեզի դասվարներից մեկը, ինչպես նաև երկու ծնող և երեք երեխա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել