Ըստ Բլինքենի՝ Չինաստանը վերահաստատել է, որ զենք չի մատակարարի Ռուսաստանին |azatutyun.am|
09:39 - 20 հունիսի, 2023

Ըստ Բլինքենի՝ Չինաստանը վերահաստատել է, որ զենք չի մատակարարի Ռուսաստանին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ Չինաստանը վերահաստատել է՝ զենք չի մատակարարի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին: Ամերիկացի պաշտոնյան, այդուհանդերձ, մտահոգություն է հայտնել առանձին չինական մասնավոր ընկերությունների գործողությունների հետ կապված։

«Մենք և մի շարք այլ երկրներ Չինաստանի կողմից հավաստիացում ենք ստացել, որ չի տրամադրում և չի տրամադրի մահացու օգնություն Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու համար», - Պեկինում երկօրյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Բլինքենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «առաջընթաց են արձանագրել» մի շարք հարցերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել