Չինաստանում ռեստորանի ողբերգական պայթյունի գործով ձերբակալվել են սեփականատերերը և աշխատողները |armenpress.am|
12:16 - 22 հունիսի, 2023

Չինաստանում ռեստորանի ողբերգական պայթյունի գործով ձերբակալվել են սեփականատերերը և աշխատողները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի հյուսիսում գտնվող Ինչուան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 9 քաղաքացու՝ ռեստորանի սեփականատերերին և աշխատողներին, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Նինսյա Հուեյի Ինքնավար Շրջանի կուսակցական կոմիտեն։

Կուսակցական կոմիտեի տվյալներով ձերբակալվածների բոլոր ակտիվները սառեցված են։ Միջադեպի պատճառով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության հսկողությունը երկրի առանցքային օբյեկտներում։ Իշխանությունները սկսել են պատահարի հանգամանքների և պատճառների հետաքննություն։

Ինչպես տեղեկացրել է Xinhua գործակալությունը, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Պեկինի ժամանակով 20:40-ին (Երևանի ժամանակով 16:40-ին): Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։

Իրավապահ մարմինները շարունակում են պարզել զոհերի ինքնությունը։ Պատահարի վայրի մոտ ապրող բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել