Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Լավ գործարքի հասնելու համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Իրանի ԱԳ նախարար |1lurer.am|

Լավ գործարքի հասնելու համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Իրանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Լավ գործարքի կնքումը պահանջում է պատժամիջոցների չեղարկում և կողմերի լիակատար վերադարձ իրենց պարտավորություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA գործակալությունը։ «Համոզված եմ, որ եթե բանակցող կողմերը Վիեննայում կառուցողական և լուրջ մոտեցում ցուցաբերեն, ապա հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում լավ համաձայնության հասնել։ Իրանը չի պատրաստվում մնալ փակուղում, որը ստեղծվել է բանակցությունների նախորդ փուլերում»,- նշել է նա: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու վերաբերյալ 5+1 ձևաչափով (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, ԱՄՆ) բանակցություններն ընթանում են ապրիլից՝ Վիեննայում: Հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
21:13 - 13 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի: «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:21 - 11 նոյեմբերի, 2021
Իրանի բանակի հրամանատարը վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է |tert.am|

Իրանի բանակի հրամանատարը վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է |tert.am|

tert.am: Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է, սակայն զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության պատասխանը իր շահերին ուղղված ցանկացած սպառնալիքին չի սահմանափակվելու միայն երկրի սահմաններով, գրում է tasnimnews.com-ը։Երեքշաբթի լայնածավալ զորավարժությունների ավարտին լրագրողների հետ զրույցում բանակի հրամանատարը վստահեցրել է հարևան պետություններին, որ Իրանը երբեք հավանություն չի տալիս ագրեսիային և ներխուժմանը, քանի որ նրա ռազմական ուժն ու զորավարժությունները կոչված են պաշտպանելու իր տարածքն ու ձգտումները:«Եթե նրանք (թշնամիները) սպառնում են մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ անհրաժեշտ լինի։ Այնուամենայնիվ, մենք ապահովում ենք տարածաշրջանային պետությունների և մեր եղբայրների անվտանգությունը և պատրաստ ենք պաշտպանել մեր ազգը»,- ընդգծել է զինվորականը։Դատապարտելով տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձերը՝ գեներալ-մայոր Մուսավին ասել է, որ այդ երկրներն իրենք են ահաբեկչության և անապահովության գեներատորներ, որոնք խաթարում են անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք ներկա են եղել:
09:25 - 10 նոյեմբերի, 2021
Թեհրանը հայտարարել է Բաքվի հետ «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին |hetq.am|

Թեհրանը հայտարարել է Բաքվի հետ «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին |hetq.am|

hetq.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Ըստ իրանական կողմի՝  երկրի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Աբդոլահյանը նշել է, որ դրան հնարավոր է եղել հասնել «երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ»։ Իրանցի նախարարն ընդգծել է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների կարևորությունը։ «Մի շարք հարցերի սխալ մեկնաբանության հետ մեկտեղ, որոնք վերջին շրջանում տեղ ունեին երկկողմ հարաբերություններում, արձանագրվել են մի շարք շրջանակների փորձեր՝ վնաս հասցնելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերին։ Երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ հարցը լուծվել է։ Մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունը՝ ի շահ Իրանի և Ադրբեջանի»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում «3+3» նախաձեռնությանն ու այդ շրջանակներում երկխոսության և համագործակցության ձևաչափին։ «Բոլոր տարաձայնությունները և ճգնաժամերը պետք է լուծվեն մեխանիզմների հիման վրա, որոնք մշակվում են տարածաշրջանի ներսում»,- նշել է Աբդոլահյանը։ Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել թույլ չտալ վնաս հասցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններին։ Նա նշել է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի երկու երկրների բարեկամության ավանդույթների հաշվին։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է Թեհրանի հետ գործընկերության։  
18:06 - 07 նոյեմբերի, 2021
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
17:10 - 06 նոյեմբերի, 2021
ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակվում են շփումները ԱԳՆ, ՊՆ, սահմանապահ ծառայությունների մակարդակներով: «Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,-նշել է Զախարովան: Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձևաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»:
22:40 - 03 նոյեմբերի, 2021
Երևանում բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ  այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, միմյանց հետ ցուցադրվելու, բարեկամանալու: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն  կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած  տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է  Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ, ով պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական: Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական: Դեսպանը կարևորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և այդպիսի ցուցադրությունների կազմակերպումը:  «ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ ցուցադրությունը բավականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձևավորվել է գրականության, երաժշտության և մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, և առաջիկայում մեր արվեստագետներին հնարավորություն կտրվի հենց Իրանում ճանաչել Իրանը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային  կապերն ակտիվանում են. տարեսկզբին Գեղագիտության ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցավ իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ լեփ-լեցուն դահլիճով, և այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրությունը»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել հասարակական կառույցների միջև երկուստեք համագործակցությունը: Նշվում է, որ ողջունելով արվեստասերներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան  շնորհակալություն է  հայտնել համատեղ ցուցադրության կազմակերպման համար և հավելել, որ  նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակույթը: Նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի  նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև»:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
18:47 - 01 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։ Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության  համար և իր հերթին  ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում  նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող  տարբեր նախագծերին։ Նախարարը կարևորել է Սյունիքում ենթակառուցվածքների դերը՝ այդ կոնտեքստում ընդգծելով  մարզում իրականացվող ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Սանոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ավարտին է մոտենում Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, Տաթև- Լծեն հատվաճի շինարարությունը՝ ընթացքի մեջ է։ Ռազմավարական առումով նախարարն ընդգծել է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ: Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:38 - 01 նոյեմբերի, 2021
Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|

Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|

1lurer.am: Պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Pars Today-ը: Խաթիբզադեի խոսքով՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ) վերադառնալու մտադրության մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո նոր պատժամիջոցների սահմանման պատճառով Իրանը չի կարող ԱՄՆ-ին դիտարկել որպես վստահելի գործընկեր: Նա նշել է, թե այս քայլով ԱՄՆ վարչակազմը շարունակում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, որ «անկարող են հասկանալ Իրանի իրողությունները»: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ: Դրանք վերաբերում են ԻԻՀ 4 քաղաքացու և 2 ընկերության:
17:33 - 30 հոկտեմբերի, 2021