Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|
17:33 - 30 հոկտեմբերի, 2021

Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|

1lurer.am: Պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Pars Today-ը:

Խաթիբզադեի խոսքով՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ) վերադառնալու մտադրության մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո նոր պատժամիջոցների սահմանման պատճառով Իրանը չի կարող ԱՄՆ-ին դիտարկել որպես վստահելի գործընկեր: Նա նշել է, թե այս քայլով ԱՄՆ վարչակազմը շարունակում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ:

Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, որ «անկարող են հասկանալ Իրանի իրողությունները»:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ: Դրանք վերաբերում են ԻԻՀ 4 քաղաքացու և 2 ընկերության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել