Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|
17:10 - 06 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։

Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել