6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավում
18:33 - 14 նոյեմբերի, 2021

6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավում

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12.07-ին (հայկական ժամանակով 16։07-խմբ․)։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք (352 հազար բնակչություն):

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել