Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Մալլին մեկնում է Մերձավոր Արևելք |azatutyun.am|
19:21 - 11 նոյեմբերի, 2021

Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Մալլին մեկնում է Մերձավոր Արևելք |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին նոյեմբերի 11-ից 20-ը մեկնում է Մերձավոր Արևելք:

Ուղևորության ընթացքում Մալլին կացելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Բահրեն:

Պետական դեպարտամենտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Մալլին համակարգելու է «Իրանին առնչվող մի շարք մտահոգիչ խնդիրների, այդ թվում` միջուկային գործարքի վերականգնման շուրջ քննարկումները»:

Պայմանագիրը 2015 թվականին Իրանը կնքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ, որոնց միացել է նաև Գերմանիան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել