Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին
10:33 - 01 նոյեմբերի, 2021

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

«ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել