Իրանի բանակի հրամանատարը վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է |tert.am|
09:25 - 10 նոյեմբերի, 2021

Իրանի բանակի հրամանատարը վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է |tert.am|

tert.am: Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է, սակայն զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության պատասխանը իր շահերին ուղղված ցանկացած սպառնալիքին չի սահմանափակվելու միայն երկրի սահմաններով, գրում է tasnimnews.com-ը։

Երեքշաբթի լայնածավալ զորավարժությունների ավարտին լրագրողների հետ զրույցում բանակի հրամանատարը վստահեցրել է հարևան պետություններին, որ Իրանը երբեք հավանություն չի տալիս ագրեսիային և ներխուժմանը, քանի որ նրա ռազմական ուժն ու զորավարժությունները կոչված են պաշտպանելու իր տարածքն ու ձգտումները:

«Եթե նրանք (թշնամիները) սպառնում են մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ անհրաժեշտ լինի։ Այնուամենայնիվ, մենք ապահովում ենք տարածաշրջանային պետությունների և մեր եղբայրների անվտանգությունը և պատրաստ ենք պաշտպանել մեր ազգը»,- ընդգծել է զինվորականը։

Դատապարտելով տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձերը՝ գեներալ-մայոր Մուսավին ասել է, որ այդ երկրներն իրենք են ահաբեկչության և անապահովության գեներատորներ, որոնք խաթարում են անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք ներկա են եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել