ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Քաղաքացին ՊԵԿ–ին տրամադրել է հաշիվ-ապրանքագիր, որում ավտոմեքենայի գինն էականորեն տարբերվում է աճուրդում դրա վաճառքի գնից. ՊԵԿ

Քաղաքացին ՊԵԿ–ին տրամադրել է հաշիվ-ապրանքագիր, որում ավտոմեքենայի գինն էականորեն տարբերվում է աճուրդում դրա վաճառքի գնից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է 45 000 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում և հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին:Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինները որդեգրել են գործընթացների պարզեցման գործելաոճ, միաժամանակ՝ իրենց վերապահված գործառույթներով ապահովելով ՀՀ տնտեսական անվտանգությունը»,– ասվում է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրությունում։
13:46 - 07 հունիսի, 2019
ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները:Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրատսված թաքստոցում:Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են:
09:44 - 30 մայիսի, 2019
ՊԵԿ պաշտոնյայի դրամական միջոցների ու եկամուտների անհամատեղելիությունը |hetq.am|

ՊԵԿ պաշտոնյայի դրամական միջոցների ու եկամուտների անհամատեղելիությունը |hetq.am|

hetq.am։ ՊԵԿ ոլորտի բարձր ու միջին պաշտոնյաներից դժվար է առանձնացնել մարդկանց, ովքեր իրենց աշխատավարձի տարեկան չափը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ և գույք հայտարարագրած չլինեն: Թվում է՝ ՊԵԿ ոլորտում բոլոր պաշտոնյաները մեծահարուստներ են: ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 (Արարատի և Արմավիրի մարզերի) բաժնի պետ Գուրգեն Դավթյանը ևս բացառություն չէ: Գ. Դավթյանը հարկային ոլորտում աշխատում է 1991թ-ից՝ զբաղեցնելով ավագ հարկային տեսուչի, գլխավոր հարկային տեսուչի, բաժնի պետի և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ ավագ օպերլիազորի, գլխավոր օպերլիազորի, բաժնի պետի պաշտոններ: Պետական ոլորտում աշխատելով՝ հասցրել է բավականին մեծ գումար կուտակել:Մասնավորապես, ուսումնասիրելով պաշտոնյայի գույքի ու եկամուտների 2017-2018թթ. հայտարարագրերը (այդ ժամանակահատվածում է դարձել հայտարարատու), պարզեցինք, որ նա դրամական միջոցներից բացի ունի նաև թանկարժեք ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Դավթյանը հայտարարագրել է նաև 2 բնակարան, ամառանոց, հողամաս, ավտոտնակ:2017թ-ին Գ. Դավթյանը վաճառել է իր LEXUS RX 300 մակնիշի ավտոմեքենան՝ 3 մլն 360 հազար դրամ արժեքով:Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Գուրգեն Դավթյանը 2017թ ունեցել է 6 մլն 492 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 706 հազար դրամը ստացած վարկն է եղել, իսկ մնացածը աշխատավարձը: Իսկ 2018-ին հայտարարագրել է 9 մլն 469 հազար դրամ եկամուտ, որից աշխատավարձը եղել է 6 մլն 612 հազար դրամ, իսկ մնացածը վարկեր և «այլ եկամուտ»:Սակայն, համեստ եկամուտների հետ համատեղելի չէ պաշտոնյայի ունեցած դրամական միջոցները: Մասնավորապես՝ 2018-ին հայտարարագրել է 8 մլն 600 հազար դրամ, 20 հազար դոլար, 18 հազար եվրո, 200 հազար ռուսական ռուբլի և 500 ֆունտ ստերլինգ:2017թ-ին դրամական միջոցներն ավելի շատ են եղել, մասնավորապես՝ 15 մլն դրամ, 22 հազար դոլար, 20 հազար եվրո, 250 հազար ռուսական ռուբլի, 1000 ֆունտ ստերլինգ:Խոշոր դրամական միջոցներ ունի նաև պաշտոնյայի կինը՝ Լիլիթ Բաղդասարյանը: Նրա եկամուտը 2018-ին կազմել է 140 հազար դրամ, որն աշխատավարձն է և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսների գումարները՝ 523 դոլար, 135 եվրո: Թոխարենը հայտարարագրել է 850 հազար դրամ և 14 հազար 537 դոլար: Բացի այդ, հանձնել է փոխառություն 18 հազար 170 եվրո:
05:34 - 30 մայիսի, 2019
Ակտիվ համագործակցություն՝ Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ ստորաբաժանումների միջև

Ակտիվ համագործակցություն՝ Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ ստորաբաժանումների միջև

Մայիսի 20-23-ը ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ:ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր և այլն: Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Վերին Լարս մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը:Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջև:
06:50 - 29 մայիսի, 2019
Համաշխարհային Բանկն ու Մեծ Բրիտանիան կաջակցեն ՀՀ-ում հարկային քաղաքականությանը

Համաշխարհային Բանկն ու Մեծ Բրիտանիան կաջակցեն ՀՀ-ում հարկային քաղաքականությանը

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով (TADAT) բացահայտված թերությունները: 2019թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021թ. մարտի 31-ին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ողջունելով միջոցառման մասնակիցներին` ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում: Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոնի խոսքով ծրագիրը, ըստ էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը: Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որից հետո «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները:
15:49 - 27 մայիսի, 2019
ՊԵԿ-ը վերահրապարակել է խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ԶՊՄԿ-ն երրորդ տեղում է |hetq.am|

ՊԵԿ-ը վերահրապարակել է խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ԶՊՄԿ-ն երրորդ տեղում է |hetq.am|

hetq.am։ Պետական եկամուտների կոմիտեն վերահրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախկին ցանկը, որը հրապարակվել էր ավելի վաղ, ևս ամփոփում էր առաջին եռամսյակը, բայց, ինչպես երեկ հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ), այն հաշվարկվել էր նոր մեթոդաբանությամբ և համադրելի չէր նախորդ ցանկերի հետ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ արդեն այս նոր ցանկը՝ վերահրապարակվածը, համադրելի է նախորդ տավա նույն եռամսյակի ցանկի հետ։ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել հարկերի ցուցանիշները` հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով։ Առաջին եռամսյակն ամփոփող առաջին ցանկից, ինչպես ավելի վաղ գրել ենք, դուրս էր մնացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մշտապես եղել է խոշոր հարկատու։ Այս հարցի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է նաև ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում 4.1 մլրդ դրամի հարկերով ԶՊՄԿ-ն դարձել էր հանրապետության երրորդ խոշոր հարկատուն։ ՊԵԿ-ից մեկնաբանում են, որ ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը ևս մեթոդաբանական փոփոխությունների հետևանքն է եղել։ Ամեն դեպքում, նույնիսկ մեթոդաբանության փոփոխության պարագայում, ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը տարօրինակ է թվում։ Այս կապակցությամբ ՊԵԿ-ին լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։ Իսկ վերահրապարակված ցանկում արդեն ԶՊՄԿ-ն հանրապետության երրորդ խոշոր հարկատուն է։Այսպես, ըստ վերահրապարակված ցանկի՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 221 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2018 թվականին 1000 խոշոր հարկատուների հարկերը կազմել են մոտ 178.6 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում խոշորների հարկերն աճել են 42.4 մլրդ դրամով կամ 23.8%-ով։Հանրապետության խոշորագույն հարկատուն, ըստ վերահրապարակված ցանկի ևս, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 13.67 լրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 14 մլրդ դրամի դիմաց։Երկրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 12.83 մլրդ դրամի հարկերով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8.1 մլրդ դրամի դիմաց։Երրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որի անունը նախորդ ցանկում այդպես էլ չգտնվեց։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 6.7 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր՝ նախորդ տավա նույն ամիսների 4.1 մլրդ դրամի դիմաց։Հաջորդում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 4.5 մլրդ դրամի հարկերով։ 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 2.6 մլրդ դրամի հարկեր։Հինգերորդ տեղում հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Հարկերի ծավալը կազմել է մոտ 4.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 2.5 մլրդ դրամի դիմաց։Մյուս խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է 3.95 մլրդ դրամի հարկերով։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը 2018 թվականի առաջին եռամսյում վճարել է 2 մլրդ դրամ։Հանրապետության յոթերորդ խոշորագույն հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը՝ մոտ 3.8 մլրդ դրամով, որը գրեթե հավասար է նախորդ տարվա առաջին եռամսկում վճարած հարկերի ծավալին։Խոշոր հարկատուների ցանկում ութերորդ տեղում բենզինի առևտրով զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ֆլեշը»։ Այս տարվա առաջին եռամսյակում այն վճարել է 3.75 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2.5 մլրդ դրամի դիմաց։Իններոդ տեղում «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն է, որը հարկերի թռիչքային աճ է գրանցել։ Այս տարվա առաջին երեք ամսում վճարել է 3.4 մլրդ դրամի հարկեր։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել է ընդամենը 331 մլն դրամի հարկեր և զբաղեցրել 101-րդ տեղը։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի տարեկեսին և ներառվել է խոշոր հարկատուների ցանկում։ Ընկերությունը զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։Եվ տասներորդ տեղում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է՝ մոտ 2.8 մլրդ դրամի հարկերով։ 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերության հարկերը կազմել են մոտ 1.7 մլրդ դրամ։ Խոշորների առաջին տասնյակին հաջորդում են բենզինի ներկրմամբ ու մեծածախ առևտրով զբաղվող «Մաքս պետրոլը», «Հայկական ատոմային էլեկտրակայանը», հանքարդյունաբերական «Արմենիան մայնինգ քոնթրաքթորը», «Յուքոմը», «Սիթին» («Երևան Սիթի» սուպերմարկետներիկ ցանց), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։
07:47 - 22 մայիսի, 2019
Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են ոլորտային բարեփոխումների շրջանակում |armenpress.am|

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են ոլորտային բարեփոխումների շրջանակում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով:Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:«Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում` տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է»,-ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաև ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու:«Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում և վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետևաբար, սերտ և շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձին»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների և ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, և վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապին, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությանը:
13:57 - 21 մայիսի, 2019
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|

Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության և թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաև հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»:ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը. «Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի և գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, և կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»:
09:12 - 18 մայիսի, 2019
Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր, այս մասին տեղեկացնում էՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՊԵԿ Հաղորդագրությունում ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե»:
06:53 - 16 մայիսի, 2019
Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը |hetq.am|

Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը |hetq.am|

hetq.am։ Նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Թեև կան տեխնիկական սպասարկման իրավունք ունեցող մի քանի ընկերություններ, սակայն դրանցից մեկի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։Չենք կարող ասել, թե ինչու է Պետական եկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված աջակցել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված այս ընկերությանը, սակայն մենք ձեռք ենք բերել տվյալներ, որոնք ակնհայտ հուշում են՝ նրանց առնչվող բիզնեսը պետական հովանավորչություն է վայելում։ ՀԴՄ-ների սպասարկումը կայուն շահույթ է ապահովում նախկին պաշտոնայներին առնչվող ընկերության համարՏնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելուց հետո պետք է կնքեն նաև սպասարկման պայմանագիր։ Սպասարկող ընկերությունը ամսական վճարի դիմաց պարտավորվում է նախ ՀԴՄ-ն միացնել ՊԵԿ-ի համակարգին, ապա տեխնիկական անսարքություններ առաջանալու դեպքում՝ վերանորոգել այն։Անկախ այն հանգամանքից՝ անսարքություն առաջացել է, թե ոչ, տնտեսվարողը պարտավոր է այդ ընկերությանը վճարել սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։ Նոր սերնդի ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկումն այժմ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, իրականացնում են հինգ ընկերություններ՝ «Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ», «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները: Գործող օրենսդրությամբ՝ տնտեսվարողն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ պայմանագիր կնքի։ Առաջին երեք ընկերությունները սպասարկման ծառայությունը սկսել են 2013թ.-ից, երբ մեկնարկել էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, իսկ «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները համեմատաբար նոր են այս ոլորտում։ «Սմարթ սոլուշնս»-ը նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկմամբ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, սկսել է զբաղվել 2017 թ.-ից։ Ու թեև ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընկերությունը ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկող է, սակայն կարողանում է մրցակցային առավելություն ունենալ մյուս ընկերությունների նկատմամբ։Սպասարկող ընկերությունների գնային առաջարկների միջև տարբերություն չկա, մրցակցությունը կարող է լինել միայն սպասարկման որակը։ «Սմարթ սոլուշնս»-ը ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Մեզ հայտնի չեն տվյալներ ընկերության նախկին գործունեությունից, սակայն ՀԴՄ-ների սպասարկման ոլորտ «Սմարթ սոլուշնս»-ը մտել է 2017թ.-ից, երբ մի քանի ամիս առաջ էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվել Վարդան Հարությունյանը, ում հետ փոխկապակցվում է այս ընկերությունը։ Հիշեցնենք, որ նույն տարվանից ՊԵԿ-ը որոշեց ՀԴՄ-ներ ներկրել չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերությունից, որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Սմարթ սոլուշնս» ընկերությունն է։Ընկերության միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: «Եղիշանս»-ի բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։ Փորձեցինք բաց աղբյուրներից գտնել տեղեկություններ Շանթ Եղիազարյանի և Գոռ Անանյանի մասին: Պարզվեց, որ Շանթ Եղիազարյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև «Արքայաձոր»-ից, երբ, որպես հաճախորդ, խնդրեցինք ամրագրում կատարել և մեզ փոխանցեցին մենեջեր Շանթ Եղիազարյանի հեռախոսահամարը։Շանթ Եղիազարյանը մեզ հետ զրույցում չպատասխանեց, թե առհասարակ ինչ առնչություն ունի ՀԴՄ-ների սպասարկման ոլորտի հետ։ «Հինգ րոպեից զանգեք, ես հաշվապահին մի հատ կասեմ, կպատասխանի, լավ», - ասաց Շանթ Եղիազարյանը։ Շարունակությունը՝ hetq.am
06:16 - 16 մայիսի, 2019
ՊԵԿ-ը պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

ՊԵԿ-ը պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ս.Ք.-ն 2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2019 թվականի մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ:
14:59 - 03 մայիսի, 2019