Ակտիվ համագործակցություն՝ Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ ստորաբաժանումների միջև
06:50 - 29 մայիսի, 2019

Ակտիվ համագործակցություն՝ Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ ստորաբաժանումների միջև

Մայիսի 20-23-ը ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր և այլն:

Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Վերին Լարս մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը:

Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել