Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|
09:12 - 18 մայիսի, 2019

Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության և թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաև հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»:

ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը.

«Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի և գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, և կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել