ՊԵԿ հայտարարությունը ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու վերաբերյալ
08:36 - 06 հունիսի, 2019

ՊԵԿ հայտարարությունը ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել