ՊԵԿ-ը գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի. Դավիթ Անանյան |news.am|
09:15 - 16 մայիսի, 2019

ՊԵԿ-ը գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի. Դավիթ Անանյան |news.am|

news.am։ Խնդրում եմ այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ, եւ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ապա ուղղորդողները խիստ կպատժվեն: Այդ մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, որ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՊԵԿ-ում ուղղորդում են, որ նոր սերնդի ՀԴՄ-ների սարքերը ներկրող կոնկրետ ընկերությունից ձեռք բերեն, իսկ այդ ընկերությունը կապում են ՊԵԿ նախկի նախագահի եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ:

«Ոչ մեկ ուղղորդելու որեւէ իրավասությու չունի: Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի: Ձեզ թվում է, որ ՊԵԿ-ը գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի»,- ասաց Անանյանը, նշելով, որ հերքում է տարածված լուրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել