Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ
06:53 - 16 մայիսի, 2019

Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր, այս մասին տեղեկացնում էՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՊԵԿ Հաղորդագրությունում ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել