ՊԵԿ պաշտոնյայի դրամական միջոցների ու եկամուտների անհամատեղելիությունը |hetq.am|
05:34 - 30 մայիսի, 2019

ՊԵԿ պաշտոնյայի դրամական միջոցների ու եկամուտների անհամատեղելիությունը |hetq.am|

hetq.am։ ՊԵԿ ոլորտի բարձր ու միջին պաշտոնյաներից դժվար է առանձնացնել մարդկանց, ովքեր իրենց աշխատավարձի տարեկան չափը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ և գույք հայտարարագրած չլինեն: Թվում է՝ ՊԵԿ ոլորտում բոլոր պաշտոնյաները մեծահարուստներ են:

ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 (Արարատի և Արմավիրի մարզերի) բաժնի պետ Գուրգեն Դավթյանը ևս բացառություն չէ: Գ. Դավթյանը հարկային ոլորտում աշխատում է 1991թ-ից՝ զբաղեցնելով ավագ հարկային տեսուչի, գլխավոր հարկային տեսուչի, բաժնի պետի և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ ավագ օպերլիազորի, գլխավոր օպերլիազորի, բաժնի պետի պաշտոններ: Պետական ոլորտում աշխատելով՝ հասցրել է բավականին մեծ գումար կուտակել:

Մասնավորապես, ուսումնասիրելով պաշտոնյայի գույքի ու եկամուտների 2017-2018թթ. հայտարարագրերը (այդ ժամանակահատվածում է դարձել հայտարարատու), պարզեցինք, որ նա դրամական միջոցներից բացի ունի նաև թանկարժեք ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Դավթյանը հայտարարագրել է նաև 2 բնակարան, ամառանոց, հողամաս, ավտոտնակ:
2017թ-ին Գ. Դավթյանը վաճառել է իր LEXUS RX 300 մակնիշի ավտոմեքենան՝ 3 մլն 360 հազար դրամ արժեքով:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Գուրգեն Դավթյանը 2017թ ունեցել է 6 մլն 492 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 706 հազար դրամը ստացած վարկն է եղել, իսկ մնացածը աշխատավարձը: Իսկ 2018-ին հայտարարագրել է 9 մլն 469 հազար դրամ եկամուտ, որից աշխատավարձը եղել է 6 մլն 612 հազար դրամ, իսկ մնացածը վարկեր և «այլ եկամուտ»:

Սակայն, համեստ եկամուտների հետ համատեղելի չէ պաշտոնյայի ունեցած դրամական միջոցները: Մասնավորապես՝ 2018-ին հայտարարագրել է 8 մլն 600 հազար դրամ, 20 հազար դոլար, 18 հազար եվրո, 200 հազար ռուսական ռուբլի և 500 ֆունտ ստերլինգ:
2017թ-ին դրամական միջոցներն ավելի շատ են եղել, մասնավորապես՝ 15 մլն դրամ, 22 հազար դոլար, 20 հազար եվրո, 250 հազար ռուսական ռուբլի, 1000 ֆունտ ստերլինգ:
Խոշոր դրամական միջոցներ ունի նաև պաշտոնյայի կինը՝ Լիլիթ Բաղդասարյանը:

Նրա եկամուտը 2018-ին կազմել է 140 հազար դրամ, որն աշխատավարձն է և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսների գումարները՝ 523 դոլար, 135 եվրո: Թոխարենը հայտարարագրել է 850 հազար դրամ և 14 հազար 537 դոլար: Բացի այդ, հանձնել է փոխառություն 18 հազար 170 եվրո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել