ՊԵԿ-ում հերքում են Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը|aysor.am|
06:43 - 18 մայիսի, 2019

ՊԵԿ-ում հերքում են Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը|aysor.am|

aysor.am։ Պետեկամուտների կոմիտեում հերքում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատման մասին։

«Չունեմ նման տեղեկատվություն։ Եթե ճիշտ լիներ՝ պաշտոնապես կհրապարակվեր մեր կայքում», - ասաց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել