Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն։ Առավոտվանից վերսկսել են որոնողափրկարական աշխատանքները բուն պայթյունի վայրում, այդ հատվածում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու։ Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն հայտնաբերելը։ [ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան]
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armenpress.am|
Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում․ այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ։ Այս պահին քրեական գործում առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ։ [ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան]
Չնայած Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթների լարվածության աճին՝ Միացյալ Նահանգները շարունակում է տեսնել, որ կա հնարավորություն, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը․ «Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծած գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, ներգրավման շնորհիվ՝ այդ թվում ամենաբարձր մակարդակներով, կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը»։ |armenpress.am|
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված տեղանքով ու փլուզման վտանգի առկայությամբ։ Այդ հատվածում ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները կշարունակվեն: [ԱԻՆ խոսնակ] |tert.am|
Քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, սակայն դեռևս չեն օգտագործել, հորդորում է չօգտագործել և ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ: [ՀՀ ՔԿ]
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել․ կայարանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ [Գյումրու երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյան] |armenpress.am|
ԱԻՆ էլեկտրոնային հասցեին այսօր նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Օդանավակայանում ու կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ [ԱԻՆ խոսնակ] |news.am|
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։ «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժամը 10:25-ին մետրոյում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է։ [Երևանի մետրոպոլիտեն]
ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացու հարազատներին
22:51 - 18 օգոստոսի, 2022«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1061 փրկարար, փլատակներից դուրս է բերվել 10 տուժած
21:47 - 18 օգոստոսի, 2022Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում, բայց ես չեմ հանձնվում. Բորել |tert.am|
20:51 - 18 օգոստոսի, 2022Լվովում ավարտվել է Զելենսկու, Էրդողանի և Գուտերեշի եռակողմ հանդիպումը |1lurer.am|
20:43 - 18 օգոստոսի, 2022ՀՀ արտգործնախարարությունը սահմանված կարգով կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան հայտագրին. Հունանյան |1lurer.am|
20:32 - 18 օգոստոսի, 2022ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ |tert.am|
19:58 - 18 օգոստոսի, 2022Զելենսկին ու Գուտերեշը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը |1lurer.am|
19:28 - 18 օգոստոսի, 2022Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով մահացել է․ այս պահին մեկ քաղաքացու ենք փնտրում․ Կոստանյան
18:54 - 18 օգոստոսի, 2022Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
18:39 - 18 օգոստոսի, 2022Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն․ որոնողափրկարական աշխատանքները իրականացվել են բուն պայթյունի վայրում․ Կոստանյան
18:24 - 18 օգոստոսի, 2022ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացու հարազատներին

18:24 - 18 օգոստոսի, 2022