ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը
 |azatutyun.am|
10:34 - 21 ապրիլի, 2024

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո վերջապես ապրիլի 20-ին հավանություն տվեց Ուկրաինային տրամադրվող օգնությանը:

Փաթեթը ներառում է նաև օգնություն Իսրայելին և Թայվանին: Ընդհանուր գումարը գերազանցում է 95 միլիարդ դոլարը, դրանից մոտ 61 միլիարդը կտրամադրվի Ուկրաինային:

Կիևն այդ ծրագրով կստանա զենք և այլ օգնություն, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարը շարունակելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել