«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված տեղանքով ու փլուզման վտանգի առկայությամբ։ Այդ հատվածում ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները կշարունակվեն: [ԱԻՆ խոսնակ] |tert.am|
Քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, սակայն դեռևս չեն օգտագործել, հորդորում է չօգտագործել և ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ: [ՀՀ ՔԿ]
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել․ կայարանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ [Գյումրու երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյան] |armenpress.am|
ԱԻՆ էլեկտրոնային հասցեին այսօր նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Օդանավակայանում ու կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ [ԱԻՆ խոսնակ] |news.am|
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։ «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժամը 10:25-ին մետրոյում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է։ [Երևանի մետրոպոլիտեն]
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով․ «Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալի առկայությանը»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց: [ԱՀ նախագահի աշխատակազմ]
2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. Ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [ՀՀ քրեակատարողական ծառայություն]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է։ Երևան քաղաքի դատախազը մի շարք հանձնարարություններ է տվել։ Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն։ Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք։ Հարցաքննվելու են նաև Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցներ։ [Գլխավոր դատախազություն]
Գարո Փայլանն իր դեմ մահափորձ պլանավորելու դեպքի առթիվ քրգործ հարուցելու հաղորդում է ներկայացրել |armtimes.com|
22:25 - 17 օգոստոսի, 2022«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն առավոտյան |tert.am|
21:53 - 17 օգոստոսի, 2022Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ |armenpress.am|
21:26 - 17 օգոստոսի, 2022Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ զոհեր և տուժածներ կան․ թարմացվող
20:02 - 17 օգոստոսի, 2022ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ |armenpress.am|
19:49 - 17 օգոստոսի, 2022Օդի ջերմաստիճանը օգոստոսի 20-21-ը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
19:40 - 17 օգոստոսի, 2022Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր |armenpress.am|
19:19 - 17 օգոստոսի, 2022Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ
18:09 - 17 օգոստոսի, 2022Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ․ փոխնախարար Արտյուշ Գրիգորյան
17:13 - 17 օգոստոսի, 2022Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին |1lurer.am|
16:56 - 17 օգոստոսի, 2022Գարո Փայլանն իր դեմ մահափորձ պլանավորելու դեպքի առթիվ քրգործ հարուցելու հաղորդում է ներկայացրել |armtimes.com|
22:25 - 17 օգոստոսի, 2022«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն առավոտյան |tert.am|
21:53 - 17 օգոստոսի, 2022Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ |armenpress.am|
21:26 - 17 օգոստոսի, 2022Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ զոհեր և տուժածներ կան․ թարմացվող
20:02 - 17 օգոստոսի, 2022ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ |armenpress.am|
19:49 - 17 օգոստոսի, 2022Օդի ջերմաստիճանը օգոստոսի 20-21-ը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
19:40 - 17 օգոստոսի, 2022Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր |armenpress.am|
19:19 - 17 օգոստոսի, 2022Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ
18:09 - 17 օգոստոսի, 2022Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ․ փոխնախարար Արտյուշ Գրիգորյան
17:13 - 17 օգոստոսի, 2022Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին |1lurer.am|
16:56 - 17 օգոստոսի, 2022