Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին
 |news.am|
19:31 - 05 մայիսի, 2024

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին |news.am|

news.am: Իրաքի իսլամական դիմադրությունը հայտնել է, որ Իսրայելի Հայֆա նավահանգիստը խոցվել է գերճշգրիտ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը։

«Մեր կործանիչները ժամանակակից թևավոր հրթիռներ են արձակել Պաղեստինի օկուպացված տարածքների Հայֆա նավահանգստի ուղղությամբ»,- ասվում է Իրաքի իսլամական դիմադրության հայտարարության մեջ:

Իսլամական դիմադրության այս գործողությունները, ասվում է հայտարարության մեջ,  Իսրայելի դեմ շարունակվող դիմադրության մաս են և Գազայի ժողովրդի հետ համերաշխության ցուցադրում՝ «պաղեստինցիների դեմ ռեպրեսիվ ռեժիմի հանցագործությունների լույսի ներքո»:

Իրաքի իսլամական դիմադրությունը ուրբաթ հայտարարել էր, որ իսրայելական թիրախների «բանկ» ունի, որոնք կենթարկվեն անկանխատեսելի հարձակումների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել