Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ [Ոստիկանության լրատվական վարչություն] |1lurer.am|
ՀՀ-ի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Նշված որոշումը կիրառելի է նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներԻ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ]
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմեր։ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի համակարգված գնդակոծությունը ստեղծում է լայնածավալ աղետի վտանգ, որը կարող է հանգեցնել հսկայական տարածքների ռադիացիոն աղտոտման։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |1lurer.am|
Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ: [ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար] |tert.am|
Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։ Վերջիններս հանդիսանում են Իրանի քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են ՀՀ-ում։ [ԱԱԾ պարզաբանում]
«Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11մլն. դրամ գումար: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: [ՔԿ]
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Ղեկավարները կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Վրաստան-Հայաստան սահմանին՝ Դեբեդ գետի վրա, տեղի է ունենում ճանապարհային նոր՝ «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Փաշինյանն իր ելույթում նշեց․ «Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար»: |1lurer.am| |1lurer.am|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ [Նախարարության խոսնակ] |armenpress.am|
Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք |1lurer.am|
23:21 - 19 օգոստոսի, 2022ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
20:29 - 19 օգոստոսի, 2022Պուտինը և Մակրոնը քննարկել են պարենային գործարքը և իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում |1lurer.am|
20:19 - 19 օգոստոսի, 2022Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ |tert.am|
19:56 - 19 օգոստոսի, 2022Արմավիրում հայտնված ադրբեջանցիները Իրանի քաղաքացիներ են․ ԱԱԾ պարզաբանում
19:42 - 19 օգոստոսի, 2022Տարբեր ԲԿ-ներ դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ
19:03 - 19 օգոստոսի, 2022«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ. անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել
18:30 - 19 օգոստոսի, 2022Թեև տարբեր կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, բայց միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում. Արցախի ՄԻՊ
18:22 - 19 օգոստոսի, 2022Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել
18:14 - 19 օգոստոսի, 2022Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը. ՊԵԿ նախագահ
17:54 - 19 օգոստոսի, 2022Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք |1lurer.am|

17:54 - 19 օգոստոսի, 2022