Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են: Գործընթացը վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են 200 հազար դրամի չափով: Վարորդները պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: |armenpress.am|
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձը ինքնասպան է եղել։ Անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: [ՀՀ Ոստիկանություն]
Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ [Ոստիկանության լրատվական վարչություն] |1lurer.am|
ՀՀ-ի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Նշված որոշումը կիրառելի է նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներԻ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ]
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմեր։ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի համակարգված գնդակոծությունը ստեղծում է լայնածավալ աղետի վտանգ, որը կարող է հանգեցնել հսկայական տարածքների ռադիացիոն աղտոտման։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |1lurer.am|
Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ: [ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար] |tert.am|
Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։ Վերջիններս հանդիսանում են Իրանի քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են ՀՀ-ում։ [ԱԱԾ պարզաբանում]
«Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11մլն. դրամ գումար: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: [ՔԿ]
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Ղեկավարները կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Երիտասարդական ԱԱ․ ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը |sport.news.am|
21:21 - 20 օգոստոսի, 2022Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու»-ում
19:45 - 20 օգոստոսի, 2022Իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ՝ որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով. Արմեն Փամբուխչյան
19:16 - 20 օգոստոսի, 2022Մասիսի քաղաքապետարանում ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18:30 - 20 օգոստոսի, 2022Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել
17:49 - 20 օգոստոսի, 2022Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Մասիսի քաղաքապետարան զինված տղամարդու ներխուժման վերաբերյալ
16:38 - 20 օգոստոսի, 2022Էրեբունիում խմելու ջրի որակից անհանգստությունները նկատի ունենալով՝ ՀՎԿԱԿ-ը պարբերաբար նմուշառումներ է կատարում
16:35 - 20 օգոստոսի, 2022Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն այն աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները
16:10 - 20 օգոստոսի, 2022Խոշոր ավտովթար Թուրքիայում․ մահացել են լրագրողներ, հրշեջներ, ուղևորներ
15:29 - 20 օգոստոսի, 2022Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է |armenpress.am|
14:52 - 20 օգոստոսի, 2022Երիտասարդական ԱԱ․ ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը |sport.news.am|

14:52 - 20 օգոստոսի, 2022