Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում
 |armenpress.am|
21:17 - 03 ապրիլի, 2024

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում |armenpress.am|

armenpress.am:  Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Նա խորը վիշտ է հայտնել Իսրայելի ավիահարվածի հետևանքով  «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) ՀԿ-ի կամավորների մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում է   Euronews-ը՝ նշելով, որ Հռոմի պապը ևս մեկ անգամ կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունն և անհապաղ ազատ արձակել գերիներին:

«Եկեք խուսափենք տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու անպատասխանատու փորձերից և աշխատենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ դադարեցնենք այս և մյուս պատերազմները, որոնք շարունակում են մահ ու տառապանք բերել աշխարհի շատ անկյուններում»,-հայտարարել է Հռոմի պապը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել