Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|
10:06 - 19 ապրիլի, 2024

Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը ներկայումս կանգնած է գոյության սպառնալիքի առաջ, և երկրին անհրաժեշտ է ազգային միասնություն, հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է ջախջախենք Գազայի հատվածում ահաբեկչական առանցքը, ազատենք պատանդներին և ետ մղենք Իրանի կողմից բխող ամբողջական վտանգը. սրանք շատ մեծ խնդիրներ են, որոնք պահանջում են երկու բան. առաջինը վճռականությունն է, երկրորդը՝ միասնությունը։

Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով։

Այն պետք է վերանա հենց հիմա, քանի որ մենք կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, իսկ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում մենք միավորում ենք ուժերը, ոչ թե բաժանում դրանք: Սա է ամենակարեւորը»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել