Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թշնամիներին չպետք է հնարավորություն տրվի խաթարելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերը, գրում  է Mehr-ը:Երեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարելու իրենց հարաբերությունները:Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ:Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:49 - 13 հոկտեմբերի, 2021
Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է

Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է

Դատախազությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: «Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով հյուրին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ հրավերը չմերժելու և չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած դժվարություններին, այս կարևոր այցն իրականացնելու համար: Վերջինս, ըստ Արթուր Դավթյանի, ընդգծում է այցի նշանակությունն ինչպես գործընկեր կառույցների միջև գործակցության ամրապնդման, այնպես էլ հարևան երկրների միջև նաև իրավական ոլորտում ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացման առումով: «Իրանը Հայաստանի վստահելի ընկեր և լավ հարևան երկիր է, մեր հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն։ Իրանը նաև Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է, մենք ունենք նաև շատ ակտիվ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնվում զգալի հայկական մշակութային ժառանգություն, որն արժանանում է իրանական իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզվեցի 2018թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում: Հայաստանի և Իրանի հարաբերությունների բարձր  մակարդակի մասին են վկայում  մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը: Իսկ մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև  համագործակցությունը կրում է շարունակական բնույթ»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը: Պարոն Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ փոխադարձ այցելությունները և օրակարգային հարցերն ամենաբարձր մակարդակով անմիջականորեն քննարկելու հնարավորությունը խթանում է դատախազությունների, իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա խորացումը, ինչը համահունչ է երկու երկրների միջև վերընթաց բազմավեկտոր հարաբերությունների մակարդակին: Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում և ընդգծել, որ առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերից բխող՝  հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները: Բանակցությունների առարկա են դարձել քրեական գործերով իրավական օգնության շրջանակներում Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման միտումների խթանման հնարավորությունները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և  տարանցման դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները, հոգեմետ նյութ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմյանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը: Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում: Արթուր Դավթյանն ներկայացրել է 2020թ. արցախյան պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության և կենսական իրավունքների պաշտպանության ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:     
20:33 - 12 հոկտեմբերի, 2021
Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ  անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։ Անդրադարձ է եղել հոկտեմբերի  վերջին Երևանում նախատեսվող  DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև  Digitec ցուցահանդեսը։  Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և  իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։
13:14 - 12 հոկտեմբերի, 2021
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|

Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|

armtimes.com: Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրկին զորավարժություններ կսկսեն: Այս անգամ ոչ թե սահմանային հատվածում, այլ երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tasnim գործակալության հաղոդմամբ, տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարությունը: Զորավարժությունները կմեկնարկեն այսօր՝ հոկտեմբերի 12-ին։ Ըստ հրամանատարներից մեկի՝ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը,  ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի սեփական արտադրության համակարգերի գնահատմանը։ Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ գործողությունների մշակումը և կիրառումը, ինչպես նաև բանակի և Իրանի կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման արդյունավետության ստուգումը: Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։
09:50 - 12 հոկտեմբերի, 2021
Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին |azatutyun.am|

Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», -այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան նշել է․ - «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել»։ «Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում», -հավելել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
15:38 - 11 հոկտեմբերի, 2021
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|

tert.am: Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին:«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», - մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», - ասել է Խադեմին:
12:10 - 10 հոկտեմբերի, 2021
Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար. «Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով» |hetq.am|

Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար. «Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով» |hetq.am|

hetq.am: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։  Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ։ Նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը և բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են իրանցի գեներալի խոսքերը։ Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են։  Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանին մեղադրում են նրանում, որ հնարավորություն է տվել Իսրայելին ուժեր տեղակայել իրանական սահմանի մոտ։ Նման մեղադրանքներով հանդես էին եկել Իրանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Շարունակությունը՝ hetq.am կայքում
14:59 - 09 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|

Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև։  Անկարայում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին։  Քաղաղական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել թուրք-իրանական հարաբերությունների, ինչպես նաև Կովկասում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում տարածաշրջանային և միջազգային դրության շուրջ։  Թուրքիայում թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններն ընթանում են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
14:03 - 09 հոկտեմբերի, 2021
Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|

Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր հարեւանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել, գրում է  mehrnews.com-ը:«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է:Այդ մասին նա ասել է ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ», - ընդգծել է նա:«Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»,-եզրափակել է դիվանագետը:
22:46 - 08 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման «անխուսափելիության» մասին։ Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Փրայսը հավելել է՝ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և նշել՝ Թեհրանը ևս վերջերս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին «մոտ ժամանակներս»: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: «Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին», - հայտարարել է Նեդ Փրայսը։ Այս տարվա գարնանը Վիեննայում բանակցություններ են սկսվել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցով, որից Միացյալ Նահանգները՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018-ին միակողմանիորեն դուրս է եկել՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Անցած ամիս Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները, բայց ոչ արևմտյան երկրների «ճնշման» ներքո։
10:27 - 08 հոկտեմբերի, 2021
Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: «Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։  
20:42 - 07 հոկտեմբերի, 2021