Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|
22:46 - 08 հոկտեմբերի, 2021

Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր հարեւանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել, գրում է  mehrnews.com-ը:

«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է:

Այդ մասին նա ասել է ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ», - ընդգծել է նա:

«Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»,-եզրափակել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել