Իրանի համար անթույլատրելի է Իսրայելի ներկայությունն իր հարևան երկրներում. ԻԻՀ ԱԳՆ   |tert.am|
12:31 - 11 հոկտեմբերի, 2021

Իրանի համար անթույլատրելի է Իսրայելի ներկայությունն իր հարևան երկրներում. ԻԻՀ ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին՝ շեշտը դնելով Ադրբեջանի հետ համագործակցության վրա:

«Իրանը կատակներ չի անում իր անվտանգության հարցում: Անբնական է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզել երրորդ երկրի պատճառով: Իրանը հայտնել է իր մտահոգությունն ադրբեջանական կողմին, և նրանք ասել են, որ կքննարկեն այդ մտահոգությունը»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ հարևան երկրներում Իսրայելի ներկայությունն անթույլատրելի է իրանական կողմի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել