Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|
14:03 - 09 հոկտեմբերի, 2021

Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ 

Անկարայում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին։ 

Քաղաղական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել թուրք-իրանական հարաբերությունների, ինչպես նաև Կովկասում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում տարածաշրջանային և միջազգային դրության շուրջ։ 

Թուրքիայում թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններն ընթանում են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել