Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով
20:05 - 02 մայիսի, 2024

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել