Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|
09:50 - 12 հոկտեմբերի, 2021

Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|

armtimes.com: Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրկին զորավարժություններ կսկսեն: Այս անգամ ոչ թե սահմանային հատվածում, այլ երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tasnim գործակալության հաղոդմամբ, տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարությունը:

Զորավարժությունները կմեկնարկեն այսօր՝ հոկտեմբերի 12-ին։

Ըստ հրամանատարներից մեկի՝ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը,  ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի սեփական արտադրության համակարգերի գնահատմանը։

Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ գործողությունների մշակումը և կիրառումը, ինչպես նաև բանակի և Իրանի կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման արդյունավետության ստուգումը:

Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել