Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին |armenpress.am|
14:57 - 11 հոկտեմբերի, 2021

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Mehrnews»-ը, այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հարևանների, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել