Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի միջև |armenpress.am|
14:30 - 07 հոկտեմբերի, 2021

Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի միջև |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի և Իրանի ԱԳՆ փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան Թուրքիայի ԱԳՆ-ում հոկտեմբերի 8-ին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու երկրների պատվիրակությունները կգլխավորեն Թուրքիայի եւ Իրանի փոխարտգործնախարարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել