Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները,  Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնելու կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրելու «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ՝ Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։ Հավելենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Բրազիլիայի նախգահին մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։ Ավելի վաղ ուկրաինական ճգնաժամի կարգավորման 12 կետանոց ծրագիր էր ներկայացրել Չինաստանը։
14:36 - 18 ապրիլի, 2023
Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|

Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է, տուժածների թիվը հասել է 32-ի։ «Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին: Նա ավելացրել է, որ Կիևի ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը և, հնարավոր է, կանգնած է Վլադլեն Թաթարսկու սպանության հետևում: «Այս ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը, այս ռեժիմը կանգնած է Դարիա Դուգինայի սպանության հետևում, հնարավոր է` այս ռեժիմը կանգնած է Ֆոմինի սպանության հետևում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, այս ռեժիմըերկար տարիներ կանգնած է մարդկանց սպանությունների հետևում՝ սկսած 2014 թվականից, հենց այդ պատճառով է անցկացվում ռազմական հատուկ գործողություն», - ասել է Պեսկովը: Այսօր ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որը ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասնակից է համարվում: Ենթադրվում է, որ նա Վլադլեն Թաթարսկուն տվել է մի արձանիկ, որում ռումբ է եղել։
14:52 - 03 ապրիլի, 2023
Կրեմլը մեկնաբանել է լրտեսության համար The Wall Street Journal-ի լրագրողի ձերբակալումը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է լրտեսության համար The Wall Street Journal-ի լրագրողի ձերբակալումը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալումը. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը նրան մեղադրում է լրտեսության համար։ «Որքանով որ մենք գիտենք, նա ձերբակալվել է հանցանքի պահին», - ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանում The Wall Street Journal-ի ներկայացուցիչների հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չի տեսնում, «եթե նրանք նորմալ լրագրողական գործունեություն ծավալեն», գրում է kommersant.ru-ն։ Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ի պատասխան չի ստուգի ռուսական լրատվամիջոցների բյուրոները։ «Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, և դա չպետք է տեղի ունենա, քանի որ խոսքը կասկածների մասին չէ, նա բռնվել է հանցանքի պահին», - ասել է  Պեսկովը: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ 
17:14 - 30 մարտի, 2023
Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է․ Պեսկով
 |azatutyun.am|

Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։ Լրագրողները հիշեցրել են, որ արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում են «Ռուսաստանին մոտ համարվող երկրներ, օրինակ Հայաստանը»: «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում», - ասել է Պեսկովը, շեշտելով՝ Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթաժողովին։
15:58 - 29 մարտի, 2023
Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով |1lurer.am|

Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրումը: «Հարցի առաջադրումը մենք համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի: Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այդ դատարանի իրավազորությունը և, համապատասխանաբար, նման կարգի ցանկացած որոշում ՌԴ-ի համար իրավական տեսանկյունից ոչինչ չի նշանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը: ՌԴ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ևս արձագանքել է Միջազգային քրեական դատարանի կողմից իր ձերբակալության օրդերի տրամադրմանը: «Հրաշալի է, որ միջազգային հանրությունը գնահատել է մեր երկրի երեխաներին օգնելուն ուղղված աշխատանքը, այն, որ մենք նրանց չենք թողնում պատերազմական գոտիներում, որ մենք նրանց դուրս ենք բերում, նրանց համար լավ պայմաններ ենք ստեղծում, նրանց շրջապատում ենք սիրով, հոգատար մարդկանցով։ Տարբեր երկրներ, նույնիսկ Ճապոնիան պատժամիջոցներ են սահմանել իմ նկատմամբ, հիմա էլ՝ ձերբակալման օրդեր։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի հետո։ Իսկ մենք կշարունակենք աշխատել»,- ասել է պաշտոնյան:
21:38 - 17 մարտի, 2023
Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ ... Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքի դեպքերին։ Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիամենեջեր, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը մարտի 9-ին հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։  Ավելի վաղ՝ 2022թ․ հոկտեմբերի 25-ին, հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։  Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն նույնպես արգելվել է։ 
13:42 - 10 մարտի, 2023
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը Ռուսաստանի հետ կապ չունի. Պեսկով
 |armenpress.am|

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը Ռուսաստանի հետ կապ չունի. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը «չի ոգեշնչվել Մոսկվայի կողմից», Կրեմլն այստեղ կապ չունի. 20-րդ դարում նման փաստաթղթերի «նախագնաց» է դարձել Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Այնտեղ ոչ մի բան Կրեմլի կողմից չի ոգեշնչվել: Եվ Կրեմլն այստեղ բացարձակապես կապ չունի: Դուք գիտեք, որ այս օրենքների սահմանման պրակտիկան, նախագնացը (20-րդ դարի) 30-ական թվականների վերջին դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ճիշտ եմ հասկացել», - ասել է Պեսկովը: Նա հստակեցրել է, որ վրացական օրինագծի տարբերակներից մեկը «շատ նման է եղել» ԱՄՆ-ի նմանօրինակ օրենքին։ «Երկրորդ տարբերակն ավելի քիչ է նման եղել Միացյալ Նահանգների օրենքին, այն իր էությամբ շատ ավելի մեղմ էր, բայց մենք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ կապ չունենք», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։
17:20 - 09 մարտի, 2023
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը հաղորդումներ է ստանում իրավապահ մարմինների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի շրջանում «ուկրաինացի դիվերսանտների հարձակման հետ»։ Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում եղած տեղեկությունները, թե ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացվելու՝ Պեսկովն ասել է, որ նման պլաններ չեն եղել։ Նա պարզաբանել է, որ Պուտինի՝ ուրբաթ օրվա ժամանակացույցը ներառում է օպերատիվ հանդիպում ԱԽ անդամների հետ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
15:23 - 02 մարտի, 2023
Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել |armenpress.am|

Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել |armenpress.am|

armenpress.am:  Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։  Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին. Ջոնսոնը Պուտինին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը «կատարյալ աղետ» կլինի:  Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը նաև Պուտինին ասել է, որ Ուկրաինան «կանխատեսելի ապագայում» չի միանա ՆԱՏՕ-ին: «Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», - հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս հայտարարությունը։ «Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը: BBC-ի «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, գիշերվա ժամը 1-ին):
20:19 - 30 հունվարի, 2023
Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Պեսկովը արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինքենի՝ Ալիևին ուղղված կոչին

Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, լինելով եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորգրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք Կրեմլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար անհապաղ վերաբացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հորդորդին։  Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկելու ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները: 
14:44 - 24 հունվարի, 2023
Մոսկվան հետևում է իրավիճակին․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման լուրերի մասին 

 |factor.am|

Մոսկվան հետևում է իրավիճակին․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման լուրերի մասին |factor.am|

factor.am: Դժվար է խոսել Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումների վերաբերյալ տեղեկություննների հավաստիության մասին, սակայն Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, բարդ է խոսել այդ հաղորդումների հավաստիության մասին։ Գիտեք, որ ֆեյքերն ավելին են, քան հավաստի և ճշմարիտ հաղորդումները։ Դրա համար մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ ՌԴ-ն լավատեղյակ է Թուրքիայի կողմից Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչուների և դրանց համար զինամթերքի մատակարարումների մասին։ Միաժամանակ, Պեսկովն ասել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ունի իր երկկողմ հարաբերություններն ու պարտավորությունները այլ երկրների հետ։ «Բայց, միաժամանակ, Թուրքիայի հետ մեզ միավորում են գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,- ընդգծել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
17:41 - 11 հունվարի, 2023
Ցանկացած առաքելություն ԼՂ  կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ցանկացած առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելություն ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի համաձայնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Մշտական շփումներ տարբեր մակարդակներում մշտական ​կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։  Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե պարզվի՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ․ բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ 
13:08 - 11 հունվարի, 2023